Շիրակի մարզի Գյումրի քաղաքում հունիսի 27-ի վաղ առավոտյան 5-րդ հարկից ընկած 27-ամյա Դավիթի վիճակը ծանր է:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը, Դավիթն ունի բազմաթիվ կոտրվածքներ, այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
«Այս պահին հետազոտություններ է անցնում, չենք կարող ասել՝ կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ: Բավականին շատ կոտրվածքներ ունի՝ ոտքերի, ազդրերի, ատամնաշարի»,- ավելացրեց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 27-ին ժամը 05.38-ին 27-ամյա Վ.Դ.-ն ցած է ընկել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 10ա շենքի 5-րդ հարկից: Վերջինս ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:





























