Հայաստանի  եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակը հունիսի 28-ի դրությամբ հարաբերականորեն հանգիստ է, NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ ի տարբերություն նախօրեի երեկոյի, իրավիճակն ավելի հանգիստ է։ Ըստ մամուլի քարտուղարի՝ երեկոյան հրադադարի ռեժիմի մեծ թվով խախտումներ են եղել ադրբեջանական կողմից։

Ադրբեջանական կողմի «գյուղերի գնդակոծման» վերաբերյալ պնդումներին ի պատասխան Հովհաննիսյանն ընդգծել է, որ հայկական կողմը երբեք բնակավայրերի ուղղությամբ չի կրակում։ «Ի տարբերություն ադրբեջանական կողմի»,- հավելել է Արծրուն Հովհաննիսյանը։