Դոնեցկի օդանավակայանը տեխնիկական պատճառներով փակվել է մինչեւ հոկտեմբերի 31-ը: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ուկրաերորուխ»(Ուկրաերոնավիգացիա) պետական ձեռնարկությունում առկա աղբյուրին, որը պատասխանատու է երկրի տարածքի վրայով օդային տրանսպորտի շարժման համար:
Ընդ որում նա չի ճշտել, թե ինչ տեխնիկական խնդիրների մասին է խոսքը:
Ավելի վաղ հաղորդում էին, որ Դոնեցկի օդանավակայանը դադարեցնում է չվերթների սպասարկումը մինչեւ հունիսի 30-ը՝ կապված «շրջանում ռազմական կոնֆլիկտի պատճառով թռիչքների անվտանգությունն ապահովելու անկարողության հետ»:
«Ուկրաերորուխում» հայտնել են, որ Լուգանսկի միջազգային օդանավակայանը նույնպես տեխնիկական պատճառներով փակ կլինի մինչեւ սեպտեմբերի 10-ը: Օդանավակայանի կայքում առանց ամսաթվի նշվում է. «Ուկրաինայի ավիացիոն իշխանությունների հրամանի համաձայն՝ Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերում օդային միջավայրը փակ կլինի քաղաքացիական օդանավերի թռիչքների համար»:
Այնտեղ նաեւ նշվում է, որ Լուգանսկի օդանավակայանը փակ է վերանորոգման աշխատանքների պատճառով, մասնավորապես, թռիչքուղում անցկացվող:




























