«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության 10-րդ համագումարում բացման խոսքի փոխարեն ընթերցել է ՀՀ անհայտ քաղաքացու նամակը՝ նախապես ներկաների թույլտվությունը խնդրելով։
Այնուհետ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը ներկայացրել է վերջին երկու տարում կուսակցության վարչության գործունեության հաշվետվությունը։
Ըստ նրա՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը խորհրդարանական եւ հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ պատրաստ չէր տեւական պայքարի, ինչն էլ իշխանություններին թույլ տվեց անօրինական ընտրություններ անցկացնել։
Երկրի արտաքին քաղաքականության մասով Մարտիրոսյանն ընդգծեց, որ իրենց կուսակցությունը եվրաինտեգրման ջատագով է եւ դեմ է երկրի ինքնիշխանության կորստին։
Հիշեցնենք, համագումարին 149 պատվիրակներից 129-ն են գրանցվել։





























