Ագարակում գտել են անհետ կորածի դին:

Հունիսի 28-ին, ժամը 08.57-ին N զորամասի ուղեկալի մոտակայքում, Արաքս գետում՝ քարերի արանքում, հայտնաբերվել է Ջ. Խ.-ի (ծնվ. 1960թ.) դին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 11.47-ին հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել Ջ.Խ.-ի դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 11.10-ին ՌԴ սահմանապահ հերթապահից տեղեկատվություն էր ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մոտակայքում գտնվող պոմպակայանի աշխատակից Ջ.Խ.-ին տեւական ժամանակ է չեն կարողանում գտնել, հնարավոր է, որ ընկել է Արաքս գետը: