Ամերիկյան Նյու-Յորք նահանգի երկու բնակիչ փորձում են դատարանի միջոցով ապացուցել, որ լոտոյի խաղարկությամբ միլիոն դոլար են շահել: Ընդ որում տոմսը դեն են նետել նախքան արդյունքների մասին իմանալը:
Սալվատորե Կամբրիին եւ Էրիկե Օնյանգոն Սաֆերենից դատական հայց են ներկայացրել Նյու-Ջերսի լոտոյի խաղարկության կազմակերպիչների դեմ, քանի որ մարտի 23-ին դեն են նետել լոտոյի տոմսը: Ինչպես հաղորդում է «Lenta.ru»-ն, վկայակոչելով «Associated Press»-ին, լոտոյի կայքը թարմանում էր բավական դանդաղ, ուստի տեսնելով հին տվյալները, հաղթողները տոմսը դեն են նետել:
Սակայն հաջորդ օրը տղամարդիկ հասկացել են, որ շահել են, իսկ կայքի տեղեկությունը հին էր: Սակայն այդ պահին տոմսն արդեն Օնտարիոյի աղբանոցի ճանապարհին էր:
Հայցվորները պնդում են, որ մնացել է սերիական համարով եւս երկու տոմս գրեթե նույն համարներով, ինչպես եւ շահող տոմսը: Այդ կերպ Կամբրիան եւ Օնյանգոն մտադիր են ապացուցել, որ հենց իրենք են շահել:




























