Հարցման ենթարկված իռլանդացիների կեսից ավելին հայտնվել է խմբում, որը խնդիրներ ունի ալկոհոլի հետ: Այդպիսիք են հարցման արդյունքները, որն անցկացվել է գիտնականների կողմից Իռլանդիայի Առողջապահության նախարարության աջակցությամբ:

Ընդհանուր առմամբ հարցում անցկացրել են 18-75 տարեկան 6000 հոգու շրջանում: 54 տոկոսի մոտ ալկոհոլային խմիչքների խնդիրներ են հայտնաբերվել, ընդ որում առավել հաճախ 18-24 տարեկան իռլանդացիների շրջանում: Բացի այդ 37 տոկոսը խոստովանել է, որ մեկ անգամից խմում են նվազագույնը վեց տեսակ ոգելից խմիչք, ինչը որակավորվում է որպես «սպրտային խմիչքների չարաշահում», հաղորդում է «Meddaily.ru»-ն՝ վկայակոչելով «The Drinks Business»-ին:

Բացի այդ պարզվել է նաեւ, որ տղամարդկանց 63,9 տոկոսը եւ կանանց 51,4 տոկոսը սկսել են խմել մինչեւ 18 տարեկան հասակը, թեեւ Իռլանդիայում ալկոհոլ վաճառում են 18-ից բարձր տարեկան հասակի անձանց: Հարցվողների միայն 20,6 տոկոսն էր վերջին 12 ամսում հրաժարվել ոգելից խմիչքներից: Փորձագետները խնդրի արմատները տեսնում են նրանում որ Իռլանդիայում ոգելից խմիչքների օգտագործումը կապված է  մշակութային եւ կրոնական տոների անցկացման հետ: