Փրկարար ծառայությունը հունիսի 30-ին, ժամը 00.14-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Կարենիս գյուղի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վահան Մնացականյան փողոցի տներից մեկի հացատանը:

Հրդեհը մարվել է ժամը 00.46-ին:

Տանիքում այրվել է մոտ 1 տ անասնակեր եւ 15 քմ տանիքի փայտյա կառուցատարրեր: