Կենդանաբանները, որոնք ուսումնասիրում են Անտարկտիդայի կայսերական պինգվիններին, պնդում են, որ դրանց թիվը կլիմայական փոփոխությունների պատճառով կարող է դարի վերջին կտրուկ կրճատվել:
Կայսերական պինգվինները կախված են անտարկտիկական սառույցների թվից, եւ սառցե ծածկույթի կրճատումը 2100թ.-ին կհանգեցնի տեսակի թվի 50 տոկոս կրճատման, հաշվել ու պարզել են գիտնականները: Նրանք ելնում են նրանից, որ սառցե ծածկույթն արագորեն կկրճատվի, ինչպես ցույց է տալիս IPCC կլիմայական մոդելը:
Ֆրանսիացի կենդանաբանները 50 տարվա ընթացքում ուսումնասիրել են արեւելյան Անտարկտիդայում կայսերական պինգվիններին: Դրանք տարեկան նշում էին թռչուններին ու հաշվում նրանց թվաքանակը, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Գիտնականները նշու են, որ ծովային սառցե ծածկույթը պինգվինների կյանքում կարեւոր դեր է խաղում: Շատ սառույցը ստիպում է ծնող պինգվիններին օվկիանոսում մեծ հեռավորություններ հաղթահարել, որտեղ որսում են, եւ ափի միջեւ, որտեղ կերակրում են ձագերին: Սակայն քիչ սառույցը կրճատում է պինգվինների հիմնական սնունդի քանակը:
Հետազոտողները մոդելի հիմքում երկու չափանիշ են դրել՝շատ սառույց եւ քիչ, որպեսզի հաշվեն դրա ազդեցությունը տեսակի թվի վրա: Մոդելը ցույց է տվել, որ դարի վերջում կայսերական պինգվինների թիվն ավելի քանի երկու անգամ կկրճատվի:





























