Ֆինլանդիայի իշխանությունները «ճանապարհային քարտեզ» են մշակել, որի իրականացման արդյունքում երկիրը պետք է ծխելուց ազատ տարածք դառնա:
Ֆինլանդիայի առողջապահության նախարար Սուսաննա Հուովինենի խոսքով՝ պետական մարմինների համակարգված աշխատանքի շնորհիվ, Ֆինլանդիայում ծխելը էականորեն կրճատվել է:
Սովորաբար, ծխելը սկսվում է դեռահասության տարիքում: «Ճանապարհային քարտեզը», մասնավորապես, պետք է երախաներին եւ երիտասարդներին պաշտպանի ծխախոտից, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Նա առաջարկում է նվազեցնել ծխախոտային արտադրանքի գրավչությունը՝ փաթեթավորման ստանդարտացման, ծխախոտի վրա հարկերի բարձրացման, ծխելն արգելված վայրերի ցանկի մեծացման հաշվին:
Վերջին տարիներին Ֆինլանդիայում ծխողների թիվը կրճատվել է: 2013-ին 15-64 տարեկան ֆինների միայն 16 տոկոսն է ամեն օր ծխել: «Ճանապարհային քարտեզը» նախատեսում է ամեն օր ծխողների կրճատում:





























