Չինաստանի Խունան նահանգի Հեշան գյուղում յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ քաղցկեղով է հիվանդ: Խնդիրն այն է, որ բնակավայրում մկնդեղի արտադրության գործարան է գտնվում: Դա հանգեցրել է մթնոլորտում թունավոր նյութերի կենտրոնացմանը, ինչը գերազանցում է  թույլատրելի նորմը մոտ 15 անգամ: Իշխանությունները ոչ մի կերպ չեն օգնում բնակիչներին, հաղորդում է Malaysia Chronicle-ը:

Ամեն տարի Հեշան գյուղի բնակչության թվաքանակը (մոտ 1500 մարդ) կրճատվում է  100 մարդով: Շուրջ 30 տարի գործարկված մկնդեղի արտադրության գործարանը փակվել է միայն 3 տարի առաջ:

2010թ. Հեշան գյուղի շուրջ 157 բնակիչ է մահացել քաղցկեղից: Եւս 190 մարդու մոտ մահացու հիվանդություն է հայտնաբերվել: Տեղական իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը, հաղորդում է  Vesti.ru-ն:

Մկնդեղն ու դրա ոչ օրգանական միացությունները հաճախ են օգտագործվում մետալուրգիայում եւ փայտամշակման ոլորտում: Դրանցով վարակը կարող է հանգեցնել մաշկի,թոքերի եւ միզապարկի քաղցկեղի: Թեւ 2011թ. տեղական ձեռնարկությունները փակվել են, այդ տարածքներում ապրելը մահացու վտանգավոր է: