Գիտնականները հետազոտություն են անցկացրել ու պարզել, որ չիպսերը ծայրահեղ աստիճանի վտանգավոր են 3-4 տարեկան երեխաների համար, քանի որ այդ տարիքում տեղի է ունենում գլխուղեղի ակտիվ զարգացում, եւ ցանկացած վտանգավոր սնունդ կարող է բացասաբար ազդել երեխայի հետագա կոգնիտիվ գործընթացների վրա, հաղորդում է «Մեդվեստին»:
Նշվում է, որ չիպսերը պարունակում են նատրիումի գլուտամատ կամ համի ուժեղացուցիչ: Այդ նյութը սովորույթ է առաջ բերում:
Բացի այդ, այդ սննդամթերքի մեջ մեծ քանակությամբ ճարպեր ու քաղցկեղածիններ կան: Բարձր կալորիականությունը հետագայում գիրացման եւ շաքարային դիաբետի աղբյուր կարող են դառնալ:
Հայտնի է, որ այդ հիվանդությունները ուղղակիորեն կապված են մարդու մտավոր ունակությունների հետ:




























