Իրատես de facto» թերթը գրում է. «Հայաստանի արդարադատության համակարգում պարբերաբար տեղի ունեցող զարմանահրաշ իրադարձությունները կարծես վաղուց ոչ մեկին էլ չեն զարմացնում: Իրոք, ում կարելի է այսօր զարմացնել, եթե հանկարծ պարզվում է, որ ծանր հանցագործության համար երկար տարիների դատապարտված հանցագործն ընդամենը մի քանի տարի հետո հայտնվում է ազատության մեջ: Եվ ընդհակառակը՝ ակտիվիստը, քաղաքական գործիչը կարող է երկար տարիներ հայտնվել ճաղերի հետեւում: Օրինակները բազմաթիվ են, եւ այս իրողությունը փոփոխվելու միտում չունի: Ասվածի ապացույցն է նաեւ հավաստի այն լուրը, թե մոտ օրերս մեր «փառապանծ» իրավապահները պատրաստվում են ազատ արձակելու ժամանակին մեծ աղմուկ հանած, ներկայիս ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ նախապատրաստած խմբի անդամ Ռաֆայել Մասումյանին, ով ավելի շատ հայտնի է «Երգիչ Աֆո» մականվամբ: Վերջինս դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման, սակայն պատիժը կրել է ընդամենը 5 տարի: Բնականաբար, նման որոշումները չեն ընդունվում առանց վերեւներից ստացած «դաբրոյի»»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում