Սոցիալիստների եվրախորհրդարանական խմբակցության առաջնորդ, գերմանացի Մարտին Շուլցը ընտրվել է Եվրախորհրդարանի նոր նախագահ: Նրա օգտին են քվեարկել խորհրդարանականների մեծ մասը:
Քվեարկությունը ձեւական բնույթ էր կրում, քանի որ ավելի վաղ Եվրախորհրդարանի խոշորագույն խմբակցությունները՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, սոցիալիստներն ու ազատականները պայմանավորվել էին խորհրդարանական կոալիցիայի ստեղծման մասին: Եվրոպական ժողովրդական կուսակցությունը եւ լիբերալները նախագահի պաշտոնում իրենց թեկնածուներին չեն առաջադրել: Վերոնշյալ երեք քաղաքական խմբերին են պատկանում ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 751 ձայնից 412-ը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Շուլցը մոտակա Եվրախորհրդարանը կգլխավորի 2.5 տարվա ընթացքում:





























