Իտալիան այսօրվանից՝ հուլիսի 1-ից, ստանձնում է ԵՄ նախագահությունը: Մինչեւ այս տարեվերջ ԵՄ բոլոր խորհուրդների աշխատանքը կղեկավարեն իտալացի նախարարները:

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, որը միավորված Եվրոպայի համոզված պաշտպաններից է, մտադիր է օգտվել ԵՄ-ում իր երկրի նախագահությունից, որպեսզի մոբիլիզացնի Եվրամիությունը երիտասարդության շրջանում զանգվածային գործազրկության, փախստականների ներհոսքի դեմ պայքարում, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով AFP-ն:

2014 թվականի առաջին 6 ամիսներին ԵՄ-ում նախագահել է Հունաստանը: