Մենք ինքներս էլ նիստ չէինք գումարի, եթե իրականությունը  չստիպեր, հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում հայտարարել է Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝  մեկնաբանելով օգոստոսի 1-ից սակագինը 3,85 դրամով թանկացնելու որոշումը: Շարքային սպառողի համար էլէներգիայի գինը 1 կՎտ/ժ-ի դիմաց կկազմի 41,85 դրամ:

«Ցավոք, իրականությունն իր կանոններն է թելադրում: Եվ ցավոք,  կան հարցեր, որոնց պատճառները մենք հասկանում ենք, սակայն դրանց հասցեատերերը չենք: Հարցը, թե ինչպես կազդի սակագնի բարձրացումը կենսամակարդակի վրա,  տրամաբանական է, սակայն դրա լուծումը մեր իրավասություններից դուրս է: Տա Աստված, որ յուրաքանչյուր գերատեսչություն կատարի իր աշխատանքն այնպես, ինչպես նախատեսված է օրենքով: Եթե դուք կարող եք ցույց տալ պահուստներ, որոնց շնորհիվ սակագինը կարելի է նույնը թողնել, ցույց տվեք:  Մենք չենք գտել այդ աղբյուրները, իսկ էներգահամակարգը նոր միջոցների կարիք ունի՝  գործունեության կարգավորման համար»,- հայտարարել է Նազարյանը: