Սահմանակից տարածքներում ռազմական գործողությունների պատճառով Ռուսաստանը դադարեցրել է Ռոստովի շրջանի երեք հսկիչ-անցագրային կետերի աշխատանքները: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Անվտանգության դաշնային ծառայության սահմանի վերահսկողության պաշտոնական ներկայացուցիչ Վասիլի Մալաեւին:

«Ակտիվ կրակոցների պատճառով քաղաքացիների անվտանգ տեղափոխումը ապահովելու անհնարինությամբ պայմանավորված՝ կանգնեցվել են ռուսական երեք հսկիչ անցագրային կետերի աշխատանքը. «Դոնեցկի», «Նովոշախտինսկի» եւ «Գուկովոյի», - հայտարարել է Մալաեւը:

Նրա խոսքով՝ ռուսական սահմանապահները շարունակում են սահմանին ծառայությունն իրականացնել ուժեղացված տեմպերով, թեեւ ներկայումս կրակոցները դադարել են: