Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի «Հարավային հոսքի» շինարարությունը, որով ռուսական գազը կհասնի Եվրոպա՝ շրջանցելով Ուկրաինան:
Նրա խոսքով՝ կառավարությունը չի ցանկանում, որպեսզի երկրի գազամատակարարումը կախված լինի Ուկրաինայի դեպքերի զարգացումից:
«Մենք սատար ենք կանգնում Ուկրաինային, սակայն պատասխանատու ենք մեր քաղաքացիների առաջ էներգակիրների մատակարարման հարցում»: Գազատարի հունգարական հատվածի կառուցման հակառակորդներին նա խորհուրդ է տվել այլընտրանքային տարբերակ առաջարկել, թե ինչպես կարող է հանրությունն ապրել առանց էներգիայի», - Օրբանի խոսքերն է փոխանցում Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:




























