Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ եւ թեք տանիքների 2014թ. ծրագրերով նախատեսված վերանորոգումը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե խնդրին համալիր լուծում տալու նպատակով՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախ գույքագրվեցին վերանորոգման առաջնային անհրաժեշտություն ունեցող տանիքներ, ինչին, հաստատված ծրագրի համաձայն, հաջորդեց վերանորոգման գործընթացը: 2014թ. նախատեսված ծրագրով, ընդհանուր առմամբ, կվերանորոգվի 72639քմ հարթ եւ 43023քմ թեք տանիք: Անցած ժամանակահատվածում արդեն իսկ նորոգվել է 25621քմ հարթ եւ 18469քմ թեք տանիք:





























