Մոսկվայի Բասմանյան դատարանը այսօր հեռակա կարգով կալանավորել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ շրջանի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկիին։ Այսպիսով, բավարարվել է Ռուսաստանի քննչական կոմիտեի միջնորդությունը։ Մոտ ժամանակներս դատարան կուղարկվեն նաեւ Ուկրաիայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի կալանավորման մասին նյութերը։
Ավելի վաղ Իգոր Կոլոմոյսկու եւ Արսեն Ավակովի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել է ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, պատերազմի վարման անթույլատրելի միջոցների ու մեթոդների կիրառման, լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման, մարդանց առեւանգման հոդվածներով։ Նրանց երկուսի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։




























