Հայաստանում ոչ ոք ոգեւորված չէ էլեկտրաէներգիայի թանկացումից։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողներին հայտարարել է էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը՝ մեկնաբանելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու երեկվա որոշումը։
«Ես ինքս այդ փաստից ոգեւորված չեմ, սակայն կան հարցեր, որոնք լուծում են պահանջում։ Եվ ՀԾԿՀ-ի գործողությունները եղել են հիմնավորված ու շահադրդված։ Խնդիրները լուծելու այլ եղանակ, ցավոք, չկա», - նշել է նախարարը։ Նրա խոսքով՝ կառավարությունը շարունակում է ջանքեր գործադրել թանկացման սոցիալական հետեւանքները մեղմելու նպատակով։ «Կառավարությունը դիտարկում է 105 հազար անապահով ընտանիքներին տրվող նպաստների բարձրացման հնարավորությունը», - նշել է Զախարյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիան 1 կՎտ/ժ ի համար կթանականա 3,85 դրամով (10-15%): Տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը կկազմի 41,85 դրամ (10.3 դրամ)։




























