Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրման հայտարարությունից հետո ներկայացվել է նրա նախընտրական լոգոն, որը սոցկայքերում մեծ աղմուկ է բարձրացրել։
Թուրքական Birgun պարբերականի փոխանցմամբ՝ հուլիսի 1-ին, Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության համաժողովում առաջիկա նախագահական ընտրություններում Էրդողանի թեկնածության առաջադրման մասին հայտարարելուց հետո ներկայացվել է նախընտրական լոգոն, որի իմաստը բացատրվել է՝ լույս՝ թունելի վերջում։
Սակայն լոգոյի ներկայացումից հետո սոցկայքերում բուռն քննարկումներ են սկսվել, իսկ մի շարք թուրք հայտնի գործիչներ պնդել են, որ Էրդողանի լոգոն խիստ նման է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի 2008 թվականի նախընտրական արշավի լոգոյին։





























