Հայկական ատոմակայանի հիմնանորոգումը կսկսվի 2017-ին, հուլիսի 2-ին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը: Ըստ նրա՝ դրա շնորհիվ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարացվի մինչեւ 2026թ.: Աշխատանքների արժեքը շուրջ 300 մլն դոլար է: «Եթե շահագործման ծայրագույն ժամկետը 2026թ. է, նշանակում է  2018 – 19 թթ. պարտավոր ենք ձեռնամուխ լինել նոր էներգաբլոկի կառուցմանը»,- հստակեցրել է Զախարյանը:

Այդ նպատակով, ըստ նրա, ներդրողներ են փնտրվում Ռուսաստանից եւ Արեւմուտքից:

Հիշեցնենք, 2014թ. մայիսին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ պայմանավորվածությունների համաձայն ԱԷԿ վերնորոգումը կսկսվի ոչ հեռու ապագայում: ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2026թ. երկարացնելու որոշումը կառավարությունն ընդունել էր 2013թ. սեպտեմբերի 13-ին: