Խորհրդարանական քառյակը հետեւողական կլինի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նկատմամբ, քանի որ համոզված է, որ դրանից հնարավոր է խուսափել։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 2-ին, Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Հայ ազգային կոնգերսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նշելով, որ հարցը շարունակում է մնալ քառյակի օրակարգում։
Նրա խոսքով՝ հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին, երբ քննարկվում էր էլեկտրաէներգիայի սակագների թանկացման հարցը, ներկա չէին կառավարության ներկայացուցիչները, իսկ դա միայն մի բան է նշանակում. Իշխանությունը համոզված է, որ ՀԾԿՀ-ն ցանկալի որոշում կընդունի. «Սա նշանակում է, որ քաղաքական որոշում է ընդունվել»։
Պատգամավորը նշեց, որ Հայաստանի քաղաքացիները վճարում են էներգահամակարգի զարգացման վարկերի տոկոսները, սակայն այդ վարկերը պետք է ուղղված լինեին համակարգի աշխատանքների բարելավմանը. «Մենք գործ ունենք կոռուպցիոն ռիսկերի հետ։ Վերջին երկու ամիսների ընթացքում մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել էներգետիկ ոլորտի պաշտոնյաների իրական աշխատավարձը»։ Միաժամանակ, Մանուկյանը նշեց, որ իր համար նորություն է, որ Հայաստանը էլեկտրաէներգիան գնում է Վրաստանից. «Մենք բոլոր մտածում էինք, որ վաճառում ենք, ոչ թե գնում ենք այն»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիան 1 կՎտ/ժ ի համար կթանականա 3,85 դրամով (10-15%): Տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը կկազմի 41,85 դրամ (10.3 դրամ)։




























