Մՙենք Հայաստանի քայքայվող տնտեսության վկաներն ենք. իշխանությունները սնուցման երկու աղբյուր ունեն՝ ժողովուրդը եւ միջազգային կառույցներից ստացված վարկերը։ Դրա հետեւանքով երկրում աղքատությունը կազմում է 70-80%, արտաքին պարտքը թռիչքաձեւ է աճում։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 2-ին, Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով նախօրեին ընդունված էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշման քաղաքական համատեքստը։
Պատգամավորը զարմանք արտահայտեց այն առիթով, որ Հայաստանը միշտ արտահանել է էլեկտրաէներգիան, այնինչ պարզվում է՝ այժմ նաեւ ներմուծում է։ Ռուստամյանը նաեւ նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի իրականացնում իր առջեւ դրած առաջադրանքները. «Հանձնաժողովը անվարան ծառայում է իշխանություններին։ Հանձնաժողովը պետք է հավասարակշռության հաստատի տնտեսվարող սուբյեկտների՝ էլեկտրաէներգիան թանկացնելու ցանկության եւ սպառողների շահերի միջեւ, մինչդեռ այն միշտ որոշումներ է ընդունում՝ ի վնաս բնակչությանը»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիան 1 կՎտ/ժ ի համար կթանականա 3,85 դրամով (10-15%): Տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը կկազմի 41,85 դրամ (10.3 դրամ)։





























