Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկին հայտարարել է, որ այս ամսվա վերջին հարմար պահ կընտրի, երբ խորհրդարանում քվորում կլինի եւ հրաժարական կտա, հայտնում են միջազգային լրատվամիջոցները:

«Միակ բանը, որ ինձ մտահոգում է, այն է՝ կլինի՞ քվորում իմ հրաժարականի համար», - կատակել է վարչապետը՝ հավելելով, որ իր հրաժարականը միայն լրագրողներին է հուզում:

Հիշեցնենք, երկրում կառավարական ճգնաժամը շարունակվում է 2013թ. մայիսից՝ Պլամեն Օրեշարսկիի հրաժարականից ի վեր:

Քաղաքացիները բողոքում են դրա դեմ, այդ թվում՝ օլիգարխների հետ ենթադրյալ կապերի պատճառով: