Վիեննայում պաշտոնապես բացվել է Իրանի եւ «վեցյակի» բանակցությունների վեցերորդ փուլը՝ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի եւ ԵՄ արտաքին գործերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մասնակցությամբ, որը համակարգում է  «վեցյակի»  աշխատանքները: Հանդիպումը ընթանում է Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում:

Լիագումար նիստից հետո խորհրդակցությունները  կշարունակվեն երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Այս փուլը կարող է վերջնականը դառնալ Իրանի միջուկային ծրագրի բանակցություններում, որի արդյունքում հուլիսի 20-ին նախատեսվում է ամփոփիչ համաձայնագիր պատրաստել, ինչը թույլ կտա փակել «իրանական դոսյեն»: Ներկայումս պատրաստ է փաստաթղթի սեւագրությունը, բայց դրանում շատ տարաձայնություններ կան:

Պատվիրակությունները Ավստրիայի մայրաքաղաք են ժամանել հուլիսի 2-ին եւ հասցրել են համակարգող հանդիպում անցկացնել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: