Ուկրաինական իրադարձություններում, իհարկե, պետք է օգտագործել ԱՊՀ-ի ներուժը, սակայն Ռուսաստանի գործընկերները գերադասում են կանգնել մի կողմ եւ հետեւել հակամարտության զարգացմանը: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին «ԱՊՀ տարածքում անվտանգության ժամանակակից մարտահրավերները» հեռակամուրջի ընթացքում հայտարարեց «Ազգային ռազմավարություն հիմնախնդիրները» ամսագրի գլխավոր խմբագիր Աջար Քուրտովը:
Նրա խոսքով՝ ԱՊՀ-ը, իհարկե, ունի խաղաղապահական փորձ. Տաջիկստանում 1992-1997թթ. քաղաքացիական պատերազմի ժամանակ, Հարավային Օսիայում, մասնակիորեն նաեւ Աբխազիայում: «Սակայն այժմ իրավիճակը սկզբունքորեն փոխվել է. Եթե 1990-ական թթ. ելակետային խաղացողները բաց ռազմական միջամտության ձեւով հետսովետական տարածքի նկատմամբ նկրտումներ չունեին, ապա այժմ մեր աշխարհաքաղաքական մրցակիցները ուժեղացել են, եւ այժմ ակտիվորեն փորձում են կոտրել սահմանների եւ միջազգային հարաբերությունների կայուն համակարգը», - հայտարարեց է Աջար Քուրտովը: Նա ընդգծեց, որ այժմ հիմքեր չկան, որ դիվանագիտությունը, եւ միջազգային իրավունքը կարող են լինել խաղաղության պահպանման միջազգային երաշխավոր:





























