Երեւանի բնակիչ, 19-ամյա Ավետիք Բ.-ն մեղադրվում է Ժիրայր Ղ.-ին հարվածելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 25-ին ժամը 21:00-ի սահմաններում: Ավետիքը, իր ծանոթ Ռիպսիկ Մ.-ից իմանալով, որ Ժիրայր Ղ.-ին հայհոյել է իր ծնողին, հանդիպել է նրա հետ եւ դիտավորությամբ բռունցքով հարվածել նրա գլխին: Բացի դրանից՝ մարտի 14-ին Ավետիքը նորից է վիճել Ժիրայրի հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածել է նրան՝ պատճառելով թեթեւ մարմնական վնասվածքներ:
Ավետիք Բ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ եւ 118-րդ հոդվածներով: Առաջինը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Երկրորդը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:





























