Ազգային Ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում ՀԱԿ խմբակցությունում որոշումների կայացմանը:

Պատգամավորը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է. «Ի պատասխան լրագրողների հարցերի՝ կապված Հայ ազգային կոնգրես խմբակցությունում իմ գործունեության հետ, հարկ եմ համարում նշել, որ քաղաքական թիմը, որի անդամ եմ եւ որտեղ մասնակցում եմ քաղաքական որոշումների կայացմանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» միավորումն է, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհուրդը»: