Հուլիսի 6-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 54/Ա շենքի բակում մի ավտոմեքենա է այրվում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04.00-ի սահմաններում նշված շենքի ավտոտնակներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով վնասվել են ավտոտնակի մուտքի դարպասները, ձախակողմյան պատը եւ ավտոտնակում գտնվող «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենայի դիմացի ձախ անվաթեւի պլաստմասե հատվածը:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: