Երեւան-Էջմիածին ավտոճանապարհի 8-րդ կմ-ին` Մուսալեռ գյուղի հատվածում, հուլիսի 6-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «ԶԻԼ-ՄՄԶ-4505» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելակել է, ինչի հետեւանքով 3 հեծանվորդներ հեծանիվներով բախվել են ավտոմեքենայի հետնամասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հեծանվորդները վայր են ընկել եւ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























