Արմավիր-Գյումրի ճանապարհի 44 կմ-ին, հուլիսի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց ընթացող խոտհնձիչ մեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԳԱԶ-24»-ի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներուվ տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: