Ոստիկանության Վաղարշապատի բաժնում, հուլիսի 5-ին, ժամը 21.45-ին, հաղորդում է ստացվել, որ տաքսին Էջմիածին քաղաքում հարվածել է 33-ամյա տղամարդու ձեռքին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.20-ի սահմաններում, անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի թիվ 11 շենքի դիմաց հարվածել է հիշյալ տղամարդու ձեռքին եւ հեռացել:

Կատարվում է քննություն: