Էջմիածին-Արմավիր ճանապարհի 7-րդ կմ-ին, հուլիսի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իրար են բախվել «Օպել Վեկտրա» եւ «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով ավտոմեքենաների 4 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց եւ ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

Կատարվում է քննություն: