Հայաստանի բնապահպանության նախարարության՝ 30.06–04.07.2014թթ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների եւ Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.98մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 27 որոշում եւ հաշվարկվել է 2.49մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Արարատի տարածքային բաժնի եւ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ շրջայցերի արդյունքում հայտնաբերված բուսական աշխարհի պահպանման նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 25.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների արձանագրած անասունների անօրինական արածեցման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 18.6հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների 10 գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 500.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ, իսկ բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 262.5 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտի վերահսկողության եւ Երեւանի տարածքային բաժինների աշխատակիցների անցկացրած համատեղ ստուգման արդյունքում տնտեսվարողի մոտ հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 364.64հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի եւ Կոտայքի տարածքային բաժինների աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման դեպքի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազարական դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդերքի բնապահպանական վերահսկողության եւ Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած համատեղ ստուգման արդյունքում տնտեսվարողի մոտ հայտնաբերած խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 1.0մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի վերահսկողության եւ Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած համատեղ ստուգման արդյունքում մեկ տնտեսվարողի մոտ հայտնաբերված խախտման համար կայացվել է 200.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 488.16հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 10.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված ջրային միջավայրի վրա ազդեցության նորմերի խախտումների համար կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 195.0.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման համար կայացվել է 200.0հազ.դր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 120.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:
Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 2.5կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սեւանա լիճ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 2.06 մլն.դր. գումար:





























