Հուլիսի 7-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 52.7-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի կողնակին կայանված «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի: «Ֆոլքսվագեն Պասատ»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հուլիսի 7-ին, ժամը 09.50-ի սահմաններում, Զանգակատուն-Վեդի 1-ին կմ-ի Լանջառ գյուղի հատվածում «ԻԺ» մակնիշի մոտոցիկլետը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել աջ կողմի վրա գտնվող ձորակը, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 7-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ 24» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով «ԲՄՎ»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 7-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Գյումրիի Երեւանյան Խճուղի 185 հասցեի դիմաց «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ «Վոլվո»-ի: Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 7-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Էջմիածնի Մաշտոց-Սպանդարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց Ե 320» եւ «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես Բենց Ե 320»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:





























