Փրկարար ծառայությունը հուլիսի 8-ին, ժամը 11.35-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մ.Մկրտչյան փողոցի թիվ 54 հասցեում` «Արարատ» հացատան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.52-ին, մարվել` 12.15-ին:

Այրվել է տանիքի փայտյա կառուցատարրերը` 20 քմ մակերեսով: