Այն ժամանակից ի վեր, երբ Հայաստանը հայտարարեց Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պատրաստակամության մասին, մինչ օրս հետխորհրդային տարածքում պատերազմ է ընթանում: Այդ մասին այսօր՝ հուլիսի 8-ին, մամյուլի ասուլիսին հայտարարեց ԵվրԱզԵՍ ինստիուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպեխինը:

Նրա կարծիքով, Հայաստանում, հնարավոր է, դա ավելի քիչ զգացվի, սական այսօր Հյուսիսային Եվրասիայի տարածքում իրական պատերազմ է, որին երեք պետություն է մասնակցում. «ԱՄՆ-ը, որը պայքարում է ուկրաինական շուկայի, թերթաքարային գազի, տարածաշրջանում իր ազդեցության ընդլայնման համար, որը շատ մոտ է Կովկասին, եւ ընդհանրապես, քանի որ ամերիկացիներին ամենուր պատերազմ է պետք. դա կապված է ԱՄՆ-ում տիրող տնտեսական իրավիրակի հետ»: Պատերազմ վարող երկրորդ պետությունը Ուկրաինան է: Ցավոք, ԱՄՆ-ը այդ պատերազմը Ուկրաինայի ձեռքերով է վարում. ներկայիս ուկրաինական ղեկավարությունը պատերազմը բիզնես է դարձրել, քանի որ ներկա պայմաններում շատ բարդ է երկրի տնտեսությամբ զբաղվել, ավելի հեշտ է քաղաքական կապիտալ եւ փողեր ներգրավել՝ պատերազմ վարելով: Եվ Ռուսաստանը նույնպես ստիպված է մասնակցել պատերազմին՝ որպես պաշտապանություն», - նշեց Վլադիմիր Լեպեխինը: Նա նաեւ ավելացրել է, որ այդ պատերազմի զգալի մասը տեղեկատվական դաշտում է ընթանում: