Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 8-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Պատանի հանդիսատեսի թատրոնի» տանիքի երկաթյա թիթեղը քամուց թուլացել եւ կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են տանիքի երկաթյա թիթեղները (3 քմ):