Ոստիկանության անձնագային եւ վիզաների վարչության եւ Շենգավիթի բաժնի
ծառայողները ԱՎՎ վարչական շենքից բերման են ենթարկել 58-ամյա Հովհաննես Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքով:





























