Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները Ծաղկահովիտ գյուղից բերման են ենթարկել 32-ամյա Ռոլանդ Ռ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 10-ից ՌԴ Օմսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր շորթում կատարելու մեղադրանքով:

***

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Ավշար գյուղից բերման են ենթարկել 48-ամյա Կարեն Գ.-ին, որը մարտի 2-ից ՌԴ Աստրախանի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: