Կրեմլը համաձայնություն է տվել Ջոն Թեֆթի՝ Մոսկվայում ԱՄՆ դեսպան նշանակմանը, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ուշակովը Ջոն Թեֆթին բնուգրել է որպես բարձր տրամաչափի դիվանագետ: Վրաստանում եւ Ուկրաինայում նրա աշխատանքները Ուշակովը չի մեկնաբանել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
«Ընդ որում, Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Թեֆթը մասնագիտորեն լավ պատրաստված է: «Այն, որ նա աշխատել է Ռուսաստանում, եւ այն, որ գիտի մեր երկիրն ու խոսում է ռուսերեն, նույնպես փաստ է», - նշել է Ուշակովը:
Ջոն Թեֆթը 2009թ. նոյեմբերից մինչեւ 2013թ. օգոստոս գլխավորել է ուկրաինայում դիվանագիտական ներկայացուցչությունը: 2000-2003թթ. նա Լիտվայում ԱՄՆ դեսպան է եղել, 2005-2009թթ՝ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան: 1996-1999թթ. Թեֆթը Մոսկվայում զբաղեցրել է ԱՄՆ-ի դեսպանի տեղակալի պաշտոնը:
Այս տարվա փետրվարին Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտարարել է պաշտոնաթողության մասին: Իր որոշումը Մաքֆոլը բացատրել էր անձնական եւ ընտանեկան հանգամանքներով: Փետրվարի 26-ին նա լքել էր Մոսկվան:





























