Հայաստանի ԳՆ ՍԱՊԾ պետի 2014թ. հուլիսի 8-ի որոշմամբ «ԽԱՔ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարություն՝ ընկերության սննդի շղթայում ներգրավված 4 աշխատակիցներին, սկսած 2014 թվականի հուլիսի 8-ից, չթույլատրել աշխատանքի ներկայանալ՝ մինչեւ սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:





























