Ռուսաստանը երախտապարտ է Իտալիային՝ որպես ԵՄ-ում նախագահողի, Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ջանքերի աջակցության համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը իտալացի կոլեգա Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Մենք երախտապարտ ենք Իտալիային այս ուղղությամբ ձեռնարկված ջանքերի համար եւ տեսնում ենք Հռոմի՝ որպես այս կես տարում Եվրամիության նախագահողի ավանդը մեր համատեղ ջանքերում», - ընդգծել է Լավրովը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ «Պորոշենկոյի խաղաղ պլանում բացի զինադադարի կոչերից, ընդգրկված են նաեւ պայմաններ, որոնց դեպքում ուկրաինական ղեկավարությունը պատրաստ կլինի դադարեցնել ուժի կիրառումը»:

 «Նրանք (ռուսամետ ակտիվիստները) պատրաստ չեն կատարել Կիեւի՝ նախքան բանակցությունների սկսումը զենքերը վայր դնելու վերջնագրային պահանջները», - ավելացրել է Լավրովը:

 «Պետք է հակամարտության բոլոր մասնակիցների նկատմամբ (Ուկրաինայում) մարդկային վերաբերմունք ցույց տալ՝ չկոչելով նրանց «տմարդիներ», ահաբեկիչներ», - ընդգծել է նախարարը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարավ-արեւելքի ներկայացուցիչները «ցանկանում են մնալ իրենց հողերում, որպեսզի իրենց հարգեն եւ լսեն իրենց ձգտումները»:

Ռուսաստանի արտգործնախարարը կարծում է, որ Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպման վայրը պետք է որքան հնարավորինս արագ համաձայնեցվի: