Հիվանդանոցից, հուլիսի 8-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 54-ամյա կին եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է Թբիլիսյան խճուղու թիվ 3/2 հասցեի մոտ` վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ին, «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նշված հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հիվանդանոց դիմած կնոջը:
Կատարվում է քննություն:





























