Հայաստանում ջրի սակագինն անփոփոխ է մնացել: Այսօր՝ հուլիսի 9-ին, նման որոշում է ընդունել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Ջրամատակարարման եւ ջրահեռացման արժեքը կմնա նույնը՝ խմ-ի համար 170,256 դրամ (ընթացիկ փոխարժեքով 41 ցենտ (ներառյալ՝ ԱԱՀ), այդ թվում՝ ջրամատակարարման արժեքը մեկ խմ-ի համար կկազմի 144,718 դրամ, ջրահեռացման արժեքը՝ 11.918 դրամ, կեղտաջրերի մաքրման արժեքը՝ 13,62 դրամ: Որոշումը ուժի մեջ կմտնի օգոստոսի 9-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀԾԿՀ-ի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը պարզաբանել էր, որ 2015թ.-ից ջրի սակագինը պետք է նվազեցվի: Այս տարի այն պետք է բարձրանար, սակայն թանկացումը տեղափոխել են հաջորդ տարի. նույնիսկ դա հաշվի առնելով՝ 2015թ. - ից ,ընդհանուր առմամբ, սակագինը ջրի կիջնի

 «Երեւան-ջուր» ՓԲԸ-ը (ֆրանսիական «Veolia Generale des Eaux»-ի դուստր ընկերություն) Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցը վարձակալում է  2005թ. դեկտեմբերից Համաշխարհային բանկի աջակցությամբ միջազգային մրցույթի արդյունքներով: Ընկերությունը սպասարկում է Երեւանն ու հարակից 31 բնակավայրերը: