ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծած փաստաթղթերի հիման վրա կազմված զեկույցում ասվում է, որ ՀԴԲ-ն եւ ԱԱԳ-ն գաղտնի սքանավորել են ամերիկացի հինգ հայտնի մահմեդականների էլեկտրոնային նամակները, փոխանցում է BBC-ն:
Զեկույցի հեղինակների պնդմամբ՝ այդ գործողությունները արտասահմանյան ահաբեկիչների եւ ազգային անվտանգության այլ սպառնալիքների դեմ ուղղված վերահսկման պետական ծրագրի մի մասն էր:
Լրտեսման ենթակա անձանցից մեկը Պաղեստինից եկած փաստաբան Ֆեյզալ Գիլլն էր եղել, ով ժամանակին աշխատել էր ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարությունում: Նա եւ զեկույցում նշված 4 անձինք կտրականապես հերքում են ահաբեկչության հանցակցության մեղադրանքը:
Նրանցից ոչ մեկին անցյալում հանցավոր գործունեության մեղադրանք ներկայացված չի եղել:





























