ԵՄ-ն եւս 11 ֆիզիկական անձանց նկատմամբ  է պատժամիջոցներ սահմանել՝ Ուկրաինայի դեպքերի հետ կապված, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը:

«Ցուցակում հիմնական մասն աշխարհազորայիններն են, հնարավոր է նաեւ ՌԴ 1-2 քաղաքացիների առկայությունը», - պատմել է աղբյուրը ԵՄ անդամ դեսպանների  հանդիպումից հետո:

Ցուցակում ներառված անձանց ակտիվները կսառեցվեն, նրանց նաեւ կարգելվի ԵՄ տարածք մուտք գործելը:

Ցուցակը մոտ օրերս կհրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում: