Ռուսաստանի Եկատիրինբուրգ քաղաքում հայտնի լուսանկարիչ Դմիտրի Լոշագինին իր ֆոտոմոդել կնոջ սպանության մեղադրանք է ներկայացվել:

Քննչական կոմիտեի տվյալներով՝ անցյալ տարվա օգոստոսին Լոշագինի ֆոտոստուդիայում գեղեցկության սրահի եւ նկարների ցուցադրության շնորհանդես է անցկացվել: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ Լոշագինը եւ նրա կինը՝ ֆոտոմոդել Յուլիա Պրոկոպեւան, հաղորդում է Rosbalt-ը:

Մոտ 22:00-ին Լոշագինը, Պրոկոպեւը եւ մի քանի հյուրեր տանիք են բարձրացել: Տանիքից իջնելիս Լոշագինը վիճել է կնոջ հետ, դաժանաբար ծեծել նրան եւ իսկ հետո ոլորել վիզը:

Հանցագործության հետքերը թաքցնելու համար, ավելի ուշ լուսանկարիչը սպանված կնոջ մարմինը ավտոմեքենայով անտառ է տեղափոխել եւ այրել՝ վրան դյուրավառ հեղուկ լցնելով:

Լոշագինը իր մեղքը չի ճանաչել եւ հրաժարվել է քննիչներին որեւէ բան բացատրել՝ չառաջադրելով նույնիսկ իր վարկածը կատարվածի մասին:

Այժմ լուսանկարիչն ու իր պաշտպանները ծանոթանում են գործի նյութերին: